Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտական գործողությունների սկզբից զոհվել է 22 լրագրող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1122490

Ավելի քան 20 լրագրող պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման զոհ է դարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեն»:

«Հոկտեմբերի 20-ի դրությամբ առնվազն 22 լրագրող համալրել է երկու կողմից ավելի քան 4 հազար զոհվածների ցուցակները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կոմիտեն նշում է, որ մահացած 22 լրագրողներից 18-ը պաղեստինցի էին, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի: Բացի այդ, լրատվամիջոցների ութ աշխատակիցներ վիրավորվել են, ևս երեքը համարվում են անհետ կորած կամ կալանքի տակ:

--00—ՅՄ