Տիգրան Սարգսյանը հայտնել է «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» նոր մրցույթի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ՏՍ

Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավար Տիգրան Սարգսյանը Աստանայում ընթացող Digital Bridge 2023 համաժողովի ընթացքում հայտարարել է թվային ծրագրերի նոր մրցույթի մասին, հայտնում է ԵԶԲ մամուլի ծառայությունը։

«Քննարկումը ծավալվեց տարածաշրջանային վենչուրային կապիտալի շուկայի զարգացման գործում ինստիտուցիոնալ ներդրողների համագործակցության հեռանկարների շուրջ։ Իր ելույթի ընթացքում Տիգրան Սարգսյանը հանգամանորեն անդրադարձել է ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» գործունեությանը, հիմնադրամի կողմից թվային ինտեգրացիոն նախագծերի իրականացման հաջողված օրինակներին, ինչպիսին է «Ճամփորդություն առանց COVID-19»-ի հավելվածը , որն արժանացել է ADFIAP մրցանակին և չունի իր նմանակը, «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը», - ասված է հաղորդագրությունում։

ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը», որի գործունեությունը ղեկավարում է բանկի խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ստեղծվել է 2020 թվականի հունիսին։ Հիմնադրամի նպատակն է աջակցել ԵԶԲ անդամ երկրների թվային վերափոխման գործիքների և պրակտիկայի մշակմանը, այդ թվում՝ տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման և նախագծերի մշակմանն ու ֆինանսավորմանը մասնակցելու միջոցով: Հիմնադրամի առաջատար նախագիծը դարձել է «Ճամփորդություն առանց COVID-19» հավելվածը, որը հաջողությամբ օգտագործվում է ԱՊՀ 9 երկրներում և հնարավորություն է տվել բացել պետական սահմանները կորոնավիրուսային համավարակի ամենաթեժ շրջանում։

 

--00—ԱՊ