Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի․ Բորելը՝ Իսրայելում տեղի ունեցողի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1121446

Ցավով ենք հետևում Իսրայելից եկող լուրերին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Ահաբեկչությունն ու բռնությունը ոչինչ չեն լուծում։ ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահերին», - գրել է Բորելը՝ շեշտելով, որ ավելի քան երբևէ անհրաժեշտ է աշխատել կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։

«ՀԱՄԱՍ-ի հարձակումները խորը տառապանքներ են պատճառում իսրայելական ժողովրդին, մեծացնում լարվածությունը և խարխլում պաղեստինյան շահերը», - գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

--00—ՅՄ