Բորելը Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի բանակցությունների հույս ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Գրանադայում լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կանցկացվեն Բրյուսելում։

«Սա անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը չընդլայնվի։

Բացի այդ, Հայաստանում անհրաժեշտ է հասնել քաղաքական կայունացման»,-ասել է նա:

--00—ՅՄ