Գեղարքունիքի մարզպետը հանձնարարել է ամեն գնով աջակցել արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_31

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Միասնական սոցիալական ծառայության Սեւանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածքային կենտրոնների տնօրենների հետ։

Մարզպետը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին Գեղարքունիքի մարզի բնակավայրերում կեցավայրեր տրամադրելու, կենսապահովման համար առաջնահերթ կարիքները հոգալու, հրատապ անելիքները գույքագրելու եւ իրականացնելու հետ կապված հարցեր։

«Քանի որ մեր մարզ արդեն ժամանել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքներ, ու այդ հոսքը շարունակվում է, մենք պետք է գործենք միասնական, համակարգված, արագ ու վճռական, որպեսզի կարողանանք արդյունավետորեն իրականացնել մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները։

Բնական է, որ մեզ սպասվում է չափազանց ծանր աշխատանք, որ մենք բախվելու ենք բազմաբովանդակ խնդիրների, սակայն պետք է գործադրենք անեւերակայելի ջանքեր, որպեսզի կարողանանք հնարավորինս հաղթահարել ստեղծված ծանր իրավիճակը, նյութապես, բարոյապես, հոգեպես, ամեն գնով աջակցել մեր հայրենակիցներին։ Կխնդրեմ ամենայն ուշադրությամբ մոտենալ ցանկացած հարցի, արագ արձագանքել ի հայտ եկած խնդիրներին եւ տեղեկացնել մեզ»,-հանձնարարել է Կարեն Սարգսյանը։

--00—ՅՄ