Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով տրոլեյբուսները չեն կարողանում տեղաշարժվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_2

Արդեն 40 րոպե է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում։ Թիվ 1 և 9 երթուղիները սպասարկող տրոլեյբուսները էլեկտրաէներգիայի խափանման պատճառով չեն կարողանում տեղաշարժվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Տրոլեբուսներում եղել են մեծ թվով ուղևորներ, ովքեր ստիպված իջել են և իրենց ճանապարհը շարունակել են այլ տրանսպորտային միջոցով։

--00—ՅՄ