Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

դատ

2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույք նառանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով,օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը:Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Եզնիկ Կողբացի 50ա հասցեումգտնվող տարածքի օտարման գործընթացը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի մարտի 1-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող վարչական շենքը ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ՝այն հիմնավորմամբ, որ տարածքի բարեկարգմամբԵրևանում կվերանա վթարային բնակելի ֆոնդը, կստեղծվեն կանաչապատ տարածքներ,կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և այլն:

Կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում հանդես է եկել Երևանի քաղաքապետը:

2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ՝Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքի ձեռքբերող է հանդիսացել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Ս.Մ.-ն է, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է նրա կնոջը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գ.Ք.-ին:

Կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ վերոնշյալ տարածքը կրկին ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ՝ 2007 թվականի մարտի 1-ի որոշմամբ սահմանվածնույնաբովանդակ հիմնավորմամբ: Տարածքի ձեռքբերողը կրկին հանդիսացել է«Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը:

Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում. խախտվել է օտարման գործընթացը (օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում):

Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի սեպտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2023 թվականին ընդունված Քրեական օրենսգքրի308-րդ հոդվածի 2-րդ մասով(պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): 

    Գլխավորդատախազությունը, պետականշահերիպաշտպանությանհայցհարուցելուլիազորությանշրջանակներում, կքննարկի համայնքայինսեփականությունհանդիսացողտարածքըհամայնքինվերադարձնելունպատակով Վարչական դատարանհայցներկայացնելու հնարավորությունը:
--00—ԼՀ