Երևանի Կենտրոն, Նոր Նորք շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

11

Վերջին մեկ շաբաթվա՝ նոյեմբերի 17-23–ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Նշվում է, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում նոյեմբերի 17-ին, 18-ին, 22-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին։

Միևնույն ժամանակ Երևանի վարչական շրջաններից ոչ մեկում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ինչ վերաբերում է Հայաստանի մարզերին, ապա մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում նոյեմբերի 17-19-ը, Գյումրիում՝ նոյեմբերի 18-ին, Հրազդանում՝ նոյեմբերի 14-16-ը, 18-ին, 19-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 14-ին, 19-ին, 20-ին, Ալավերդիում՝ նոյեմբերի 15-ին, 18-ին և 20-ին։

--00—ԼՄ