Սմբատյանի բնակության վայրում՝ Պրոբացիայի ծառայության կողմից, իրականացվում է տնային կալանքի ապահովում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

սմ

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայություն է ստացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԴ1/0625/06/23 որոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Հայտնում ենք, որ Ծառայության Երևանի քաղաքային մարմնի ծառայողները օգոստոսի 25-ի դրությամբ մեկնել են որոշմամբ սահմանված մեղադրյալի բնակության վայր և ներկայումս իրականացնում են տնային կալանքի ապահովման համար օրենքով իրենց վերապահված գործառույթները։

--00--ԼՀ