Ախալքալաքի և Կումուրդոյի արքեպիսկոպոսն առաջարկում է Սաակաշվիլիին տնային կալանք սահմանել իր թեմում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 20,  24 News

Սաակաշվիլի

 

Ախալքալաքի և Կումուրդոյի արքեպիսկոպոս Նիկոլոզը Փաչուաշվիլին պետությանը առաջարկել է Սաակաշվիլիին տնային կալանք սահմանել իր թեմում, նա խոստացել է ստեղծել բոլոր հարկավոր պայմանները։ Այս մասին գրել է Aliq.ge-ն։

«Պետությանը ելք եմ առաջարկում այս իրավիճակից, կարծում եմ՝ լավ կլիներ, որ նախկին նախագահին տնային կալանքի տակ պահելու որոշում կայացվեր։ Իմ կարծիքով ավելի հարմար կլինի, որ նա կալանքը չկրի իր տանը՝ Թբիլիսիում, ուստի առաջարկում եմ իմ թեմը։ Եթե կառավարությանը դուր գա այս նախաձեռնությունը, երևի կգան, տեղը կընտրեն, ես միջնորդ կլինեմ երկու կողմերի միջև»,- ասել է Տեր Նիկոլոզ քահանան։

Քահանան հավելել է, որ խոսել է այս մասին Սաակաշվիլիի հետ և կարծում է, որ նա դեմ չի լինի այս առաջարկին, որը բխում է նաև պետության շահերից։

--00—ՄՀ