Թուրքական մամուլը սկանդալային է որակել Կիպրոսի նախագահի հայտարարությունը Թուրքիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

photo_2023-08-23_15-03-19

Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Կանաչ գծի երկայնքով ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող Պիլա գյուղում թուրքական կողմը փորձել է ճանապարհ կառուցել, ինչը կանխվել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Կանխարգելման ժամանակ կոնֆլիկտ է եղել կիպրոսցի թուրքերի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։ Այս միջադեպի առնչությամբ Թուրքիան կոշտ հայտարարությամբ է հանդես եկել:

Իր հերթին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը քննադատել է Թուրքիային և հասցեական կտրուկ հայտարարություններ արել։

Կիպրոսի նախագահը, ով Պիլայում կատարվողը որակել է որպես թուրքական սադրանք, իր հայտարարության մեջ նշել է հետրյալը.

«Միջազգային հանրությունը հստակ պատասխան է տվել այս հարցին՝ Էրդողանի ռեժիմը զավթիչ ռեժիմ է, և ավելին ասելու բան չունենք»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ