Բաքուն թույլ չի տվել ավտովթարից մահացած Հելեն Դադայանի աճյունն այսօր ԱՀ տեղափոխել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

հել

Օրեր առաջ Գյումրի-Երևան ողբերգական ավտովթարի զոհ դարձած արցախցի, ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու հարցով Կարմիր խաչը նախնական համաձայնության էր եկել Բաքվի հետ, որ այսօր տեղափոխեն Արցախ։

Սակայն, Բաքուն այսօր առավոտյան մերժել է։

Այս մասին «Ֆեյբուք»-ի իր էջում գրել է օգտագեր Վարդան Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացած ղարաբաղցի Հելեն Դադայանի հարազատներից նամակ էր ստացել նրա մարմինը ԱՀ տեղափոխելու հարցով։

Աղջկա մորեղբայրըլ նշել էր, որ Հելենի մարմինը Գորիսի դիահերձարանում է։ 

--00--ԼՀ