«Կոչված ենք կառուցելու Ավետյաց երկիրը»․ Մոնրեալում կայացել է Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

2

ՀԲԸՄ Մոնրեալի   Ալեք Մանուկյան կենտրոնում կայացել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը, տեղեկանում ենք Տավուշի թեմից։

Գրքում բանալիներն են տրվում՝ վերադառնալու հայության իսկատիպ նկարագրին։ Միայն այդ միջոցով է հնարավոր կառուցել մեր Ավետյաց Երկիրը, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է:

ֆգ

Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի, մեր ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության երկիրն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ, ժողովուրդ:

Ինչպես ասում է Բագրատ Սրբազանը․ «Միգուցե մեզանից շատերը չտեսնեն Ավետյաց Երկիրը, բայց մենք կոչված ենք այդ տեսիլքով ապրելու և կառուցելու այն»:

--00—ԱՊ