Կառավարիչն ամոթ ու բարոյականություն չունի. բոլոր խնդիրները բխում են այստեղից. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News    

Մեր խոցված իրականությունը խոսում է նաև մեր հոգևոր, արժեքային ճգնաժամի մասին․ ինքնարդարացման այս հեղեղը տարածում ու լցնում են մեր կյանք առաջինը նրանք, ովքեր պատասխանատու  են մեր կյանքի համար։ Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Մեջբերելով ավետարանական խոսքը՝ Սրբազանը նշեց․  «Մեղքի մեջ գտնվող ժողովուրդը չի կարող ունենալ շեն երկիր, եթե չկարողանա հրաժարվել ինքնարադարացումից։ գործածիդ համար պետք է պատասխան  տաս»։

Սրբազան Հայրը նաև անդրադարձավ մեզանում տարածված խնդրին․ «Անընդհատ խոսել ենք քաղաքացի պատրաստելու մասին, բայց ո՞վ է խոսել մարդ պատրաստելու, ինքնություն պատրաստելու, ինքնության հետ հաշտ լինելու մասին և ամենակարևորը՝  քաղաքացիական հասարակություն պատրաստելուց առաջ բարոյական հասարակություն պետք է ունենալ։ Խնդիր է, որ քեզ ներկայացնողը, քո կառավարիչը ոչ ամոթ, ոչ վախ, ոչ բարոյականություն ունի։ Մեր այսօրվա կյանքը գողացված ուրախության, գողացված  պատվի ժամանակաշրջան է, և մենք կոչված ենք վերականգնելու այն։  Տաճարը պետք է հաղթի փողոցին, այսինքն՝ դրանք  այն բարքերն են, որոնք կան մենզանում»։ 

Բագրատ Սրբազանի խոսքով՝ Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «Նոր Հայաստանին»․ սա պետք է լինի հայ ժողովրդի նշաբանանը։
 

Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԶՀ