ՀՀ իշխանությունը խաղից դուրս է, Արցախի հարցում որևէ բան չեն կարողանում անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

ՀՀ իշխանությունը խաղից դուրս է, Արցախի հարցում որևէ բան չեն կարողանում անել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ, այդքան էլ պարզ չի, թե ինչ է անում իշխանությունը, պարզ չի նաև, թե ինչ է ասում Փաշինյանը, փաստն այն է, որ Հայաստանը բոլոր ուղղություններով դուրս է մղվել և որևէ կերպ չի կարողանում ազդեցություն ունենալ իրադարձությունների վրա։

Ըստ Նորիկյանի՝ նույնիսկ եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միևնույն է՝ չենք կարող ձեռքներս լվանալ ու ասել, որ որևէ առնչություն չունենք Արցախի հետ։ Նրա կարծիքով, բազմաթիվ հարցեր կան և առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե ով է 2018 թ․-ի հեղափոխության գլխավոր հերոսը և ինչի ամեն ինչ հենց այս հունով զարգացավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ