Mundo Deportivo. ՖԻՖԱ-ն կփոխի «խաղից դուրս վիճակի» կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

fifa-izmenit-pravilo-ofsajda-md_16882214681969939727-735x375.jpg

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կփոխի «խաղից դուրս վիճակի կանոնները»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

ՖԻՖԱ-ի և IFAB-ի հանդիպումից հետո որոշվել է փոխել «խաղից դուրս վիճակ սահմանումը»։ Այժմ հարձակվող թիմի խաղացողը կլինի խաղից դուրս, եթե փոխանցման պահին նրա ամբողջ մարմինն ավելի մոտ լինի մրցակցի դարպասին, քան պաշտպանը։ Նշվում է, որ դա պետք է խաղն ավելի դինամիկ ու դիտարժան դարձնի։ Կանոնը կփորձարկվի Իտալիայի, Շվեդիայի և Հոլանդիայի ցածր լիգաներում, որից հետո այն կկիրառվի պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Բարեփոխումների նախաձեռնողներից մեկը ՖԻՖԱ-ի զարգացման գծով տնօրեն Արսեն Վենգերն է։

Ժամանակակից կանոնների համաձայն՝ հարձակվող թիմի խաղացողը խաղից դուրս է, եթե փոխանցման պահին մարմնի որևէ հատված, բացի ձեռքից, ավելի մոտ է հակառակորդի դարպասին, քան պաշտպանը։

 --00—ԶՀ