Բասկետբոլի կանանց ընտրանին ԵԱ-ի առաջին խաղում հաղթեց Ջիբրալթարին 63 միավորի առավելությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

3cca00d3-b7de-47d9-bb90-d637c45c0ffc.jpg

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց պայքարը Եվրոպայի առաջնության C ենթախմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ջիբրալթարի ընտրանին էր: Առաջին քառորդում Հայաստանի ընտրանին մեծ առավելություն ստացավ, իսկ մրցակիցը մեկնարկային 3 րոպեներին այդպես էլ միավոր չէր վաստակել: Առաջին քառորդում Հայաստանի կանանց ընտրանին վաստակել էր 28, իսկ մրցակիցը` ընդամենը 3 միավոր: Պահպանելով առաջատարի դիրքը` ընտրանին մեծ ընդմիջման գնաց խոշոր առավելությամբ` 53:8: Հաջորդ երկու քառորդներում էլ Հայաստանի ընտրանին բացարձակ առավելություն ուներ և ի վերջո հաղթեց 99:36  հաշվով:

Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստը Սեդա Գաբրիելյանն է: Նա վաստակել է 33 միավոր:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հուլիսի 19-ին և ուժերը կչափի Մալթայի հետ: Խաղը մեկնարկի 14:00-ին: Եվրոպայի Մ16 տարեկանների C դիվիզիոնի մրցաշարն անցկացվում է Անդորայում:

--00—ԶՀ