Հայաստանի Ա-լիգայի բասկետբոլի խաղն անավարտ է մնացել ծեծկռտուքի պատճառով

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News

բասկետբլիստ

«Վահագնի Սիթի» – «Մեդ Ֆոքսիս» բասկետբոլի Հայաստանի Ա-լիգայի խաղն անավարտ է մնացել զանգվածային բախման պատճառով: Հունվարի 10-ին տեղի ունեցած հանդիպումն ընդհատվել է առաջին քառորդի 7-րդ րոպեին, երբ երկու թիմերի խաղացողների մասնակցությամբ սկսվել է ծեծկռտուք:

Ա-լիգան հայտարարությամբ է հանդես եկել տեղի ունեցածի վերաբերյալ.

«Առաջիկայում Ա լիգան և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մանրակրկիտ կուսումնասիրեն առկա տեսանյութերը և որոշում կկայացնեն թիմերի և խաղացողների պատժամիջոցների վերաբերյալ: Խաղը կշարունակվի կասեցման պահից: Առաջիկայում կլինի նաև հանդիպման անցկացման օրվա վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն»,- ասվում է հայտարարության մեջ:

--00—ՄՀ