Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնության հաղթողները հայտնի են

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24News   

Ծանրամարտ

Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնությունում հայտնի են երկրի չեմպիոնների անունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում առաջնության արդյունքներն ամփոփեց հավաքակնաի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Հայաստանի չեմպիոններ են դարձել Լարիսա Հարությունյանը (45 կգ), Կարինե Ավդալյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Էմմա Պողոսյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) եւ Ջուլիետա Ավանեսյանը (+ 87 կգ):

«Կորոնավիրուսն իսկապես իր ազդեցություն թողել է մարզաձևի վրա և հիմա քիչ-քիչ սկսում են մարզավիճակ հավաքել: Առաջնությանն այս տարի մասնակցում էին 35 ծանրորդ: Հաջորդիվ պլանավորում ենք ուսումնամարզական հավաք Աբովյանում, որից հետո էլ պետք է կայանա Եվրոպայի առաջնությունը, որը դեռևս հստակ չէ»,-ասել է Ներսիսյանը:

  --00—ՄՀ