Մեկնարկում է բասկետբոլի կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

․

Օգոստոսի 16-ին կմեկնարկի բասկետբոլի կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որին այս տարի կմասնակցեն 6 թիմեր Երևանից և Գյումրիից, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Մասնակից թիմերն են՝

«Հատիս» (Երևան)
«Լեգենդ» (Երևան)
«Գյումրի» (Գյումրի)
«Արցախ» (Երևան)
«Լես ֆոքսես» (Երևան)
«Էրեբունի » (Երևան)

--0--ԱՀ