Ննջասենյակում՝ ինքնաձիգ, ավտոտնակի տանիքում՝ կանեփ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

0d49379f-7781-42e2-9263-2357b8b01c61.jpg

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հուլիսի 7-ի առավոտյան Աշտարակ քաղաքի Արագածի փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածի հիման վրա ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն տղամարդը հայտնել է, որ Արագածի փողոցի իր տանն ինքնաձիգ ունի:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 42-ամյա տղամարդու տան 2-րդ հարկի ննջասենյակում հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, իսկ տանը հարակից ավտոտնակի տանիքում՝ կանեփի բույսեր:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԶՀ