Ճնշում են, որ Արցախի պատվիրակությունը Բաքու այցելի. հատուկ խորացնում են մեր պրոբլեմները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում իր ելույթում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է շարունակվող շրջափակման մասին՝ նշելով, որ այդ առումով անելիքներ կան թե ՀՀ իշխանությունների, թե ռուս խաղաղապահների կողմից․ «Ադրբեջանին առիթ է պետք ճնշում գործադրելու համար։ Ամեն ինչ անում են, որպեսզի Արցախից պատվիրակություն այցելի Բաքու»։

Հարությունյանի խոսքերով, ամեն նյութ, խոսք թե քաղաքական, թե սոցիալական հարթակներում առիթ է տալիս Ադրբեջանին ճնշել․ «Վերլուծում են այն խնդիրները, որոնք առկա են հասարակության մեջ և զարգացնում դրանք՝ չհասկանալով, որ դրանով հնարավորություն են տալիս խնդիրն ավելի խորացնելու։ Խոսքի կառուցման առումով պետք է շատ զգույշ լինենք»,-ասաց ԱՀ նախագահը՝ շեշտելով, որ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ են լինելու և խիստ վերաբերմունք է լինելու սուտ տեղեկություններ տարածողների նկատմամբ։

Հարությունյանը խոսեց նաև ՀՀ իշխանությունների հետ շփումների մասին՝ ընդգծելով, որ ամենօրյա ռեժիմով շփվում են․ «Իհարկե, խնդիրներ կան, բայց ոչ այս ձևաչափով քննարկելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ