Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ քաղաքական ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

,

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում  են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

Հանրապետության ղեկավարին են ներկայացվել ԱՀ շրջաններում հանրության հետ կայացած հանդիպումների ընթացքում հնչեցված մտահոգությունները և առաջարկությունները: Քննարկվել են առկա իրավիճակում պետական մարմինների և քաղաքական ուժերի հիմնական անելիքների, դիրքորոշումների հստակեցման հետ կապված հարցեր:

--00--ՀԱ