Վարչապետը հանդիպել է Արամ Սարգսյանի և Գուրգեն Արսենյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Վարչապետի մամուլի ծառայությունից։

Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները։

քաղաքական

:--0--ԿԿ