Արցախի ԱԺ-ն դրական եզրակացություն է տվել 2019թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

Արցախի ԱԺ

Հունիսի 23-ին Արթուր Հարթյունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ «2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկում» օրակարգային հարցով:

Բացելով նիստը՝ Արթուր Հարությունյանն ամփոփել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում տեղի ունեցած քննարկումները և հույս հայտնել, որ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո կատարողականը կհաստատվի ԱԺ հերթական նիստում:

Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ևս անդրադարձել է կատարողականի շուրջ քննարկումներին՝ ընդգծելով պատգամավորների կողմից առաջարկված որոշ նկատառումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել դրանց շուրջ հետագայում ծավալել քննարկումներ:

Հանձնաժողովը 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:  

  --0—ՄՀ