Վահե Ղազարյանն ու նրա կինը 2022-ին նոր բնակարաններ են ձեռք բերել. նախարարի տարեկան եկամուտը 21 մլն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

վղ

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անցած տարի նոր բնակարան է գնել։ Դա ամրագրված է ՆԳՆ ղեկավարի և նրա կնոջ՝ Լուսինե Մելիքսեթյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում։ Այս մասին 24News-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքից։

Ներկայացված 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ղազարյանը 35․7 մլն դրամ փոխառություն է տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ բնակարանի գնման իրավունքի համար։

Վահե Ղազարյանն անշարժ գույք ունի նաև Տավուշի մարզի Իջևան համայնքում, դա արտադրական նշանակության շինություն է, որը նախարարը գնել է 2005թ-ին։ Եվս մեկ անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն, Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում, Ղազարյանը նվիրատվություն է ստացել 2013 թ-ին, երբ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը։

Ղազարյանն ունի 1989 թ-ի արտադրության ԶԻԼ մակնիշի բեռանատար ավտոմեքենա, որը գնել է 2021թ-ին։ Բանկում նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են կանխիկը՝ 8500 դոլար և 11 մլն դրամ։

վ

Նախարարի տարեկան եկամուտները կազմել են 21․6 մլն դրամ, որից աշխատավարձ՝ 18․8 մլն դրամ, ՊԵԿ-ից որպես հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձ՝ 2․4 մլն։

դ

Բնակարանի ձեռքբերման համար վերցրած վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին եղել է 27․2 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում դրա մարմանն ուղղվել է 3․3 մլն դրամ։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25․ մլն․ դրամ։

դս

Նախարարն ընտանիքի հետ 90 օրից ավելի փաստացի բնակվել է Երեւանի Կենտրոնում բազմաբնակարան շենքի բնակարանում։

Վահե Ղազարյանի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանը, ևս անցած տարի բնակարան է գնել, որի համար «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ընկերությանը որպես փոխառություն տվել է 22 մլն դրամ։

Բանկում նա ունի 598 եվրո եւ 374 մլն դրամ, իսկ որպես կանխիկ միջոցներ հայտարարագրել է 2 մլն դրամ։ ՆԳ նախարարի կնոջ եկամուտը 2022 թ-ին կազմել է 24 մլն դրամ, որից 22 մլն-ը հիփոթեքի վարկն է «Ամերիաբանկից», 2․7 մլն. դրամը՝ աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից։

վ

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ