Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին ԱԱ-ում տարած հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

b63fcc31-359f-4935-927a-b42bbc70f7f4.jpg

Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին Դոհայում ընթացող աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Հարգելի Արման Ազատովիչ, սրտանց շնորհավորում եմ ձեզ հաղթանակի կապակցությամբ: Քաթարի աշխարհի առաջնությունում դուք համոզիչ կերպով հաստատեցիք ձեր առաջնորդի որակները, դրսևորեցիք ձեր բնավորությունն ու կամքը, վառ էջ գրեցիք ձյուդոյի ազգային դպրոցի հաղթական տարեգրության մեջ: Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»,- ասվում է հեռագրի տեքստում։

--00—ԶՀ