ՌԴ զինված ուժերի հաղթանակն անխուսափելի է․ Պուտինի և Շոյգուի ամանորյա շնորհավորանքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

c5843b1a2778c6cf22c4f903571a7d98.thumb_

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբից շնորհավորել է ռուսաստանցիների Ամանորը։ Ամանորյա այս շնորհավորանքն ամենաերկարն է եղել, այն տևել է 9 րոպե։ Երկրի ղեկավարը քաղաքացիներին դիմել է ոչ թե Կրեմլի ֆոնին, ինչպես միշտ, այլ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը մասնակցող զինվորականների կողքին կանգնած։

Երկրի ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցիներին, ինչպես նաև նշել հատուկ գործողության պատճառները և արևմտյան երկրների դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։ Նախագահը շնորհավորել է նաև հատուկ գործողության մասնակիցների Ամանորը՝ շնորհակալություն հայտնելով նրանց տոկունության և արիության համար։

Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորել է ռուս զինվորականներին գալիք Ամանորի կապակցությամբ և նշել, որ ՌԴ զինված ուժերի հաղթանակն անխուսափելի է։

Ինչպես նշել է նախարարը ամանորյա տեսաուղերձում, անցնող տարում Ռուսաստանը բախվել է լուրջ փորձությունների, որոնք փոխել են ժամանակի սովորական ընթացքը։

Նա հավելել է, որ այս պայմաններում գալիք Ամանորի տոնը մնում է ոչ թե միայն ժողովրդական բարի ավանդույթ, «այլև ավելի խորը իմաստ է ստանում՝ լինելով խաղաղ ապագայի հույսերի խորհրդանիշը»։

--00—ՅՄ