Մենք պետք է 2023 թվական թևակոխենք այն գիտակցումով, որ մեր ապագան յուրաքանչյուրիս ձեռքում է․ ԵԿՄ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

321985747_894100781621057_1301611057845839321_n

ԵԿՄ վարչության շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը շնորհավորում է  Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը  ցանկանում ենք ամուր հավատ  եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:

Առանձնահատուկ շնորհավորանքներ սահմանին կանգնած զինվորներին, երկրապահներին, կամավորականներին, հերոսածին մայրերին:

Ջերմ շնորհավորանքներ Պատանի, Երիտասարդ երկրապահներին:

Մենք պետք է 2023 թվական թեւակոխենք այն գիտակցումով, որ մեր ապագան միայն մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Տեղին-անտեղի թշնամիներ փնտրել-գտնելու մոլուցք չունեմ: Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում: Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում: Այդպիսով ուժեղանում ենք թե ես, թե բանակը»: Մենք պետք է միասնական լինենք, իրար մեջ թշնամիներ փնտրելու փոխարեն մի բռունցք դառնանք, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր առջեւ ծառացած մարտահրավերները:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը երազում էր ունենալ շատ կենտրոնացված, մարտունակ ու շատ գաղափարական բանակ․ «Գոյատեւելու համար մեզ պարտադրված է ունենալ ուժեղ բանակ»,-ասում էր նա:

Բոլորս միասին պետք է հզորացնենք մեր բանակը, հզորացնենք մեր պետությունը, ամրացնենք մեր սահմանները:

Միշտ դժվար պահերին համախմբվել եւ հաղթահարել ենք այդ դժվարությունները:

2023թ. թող լինի ձեռքբերումների, հաջողությունների, խաղաղության տարի:

Թող նոր տարում իրականանան բոլորի նվիրական երազանքները:

Արցախահայությանը ցանկանում ենք ամուր կամք, տոկոնություն։ Մեր բոլորի ցանկությունն է անվտանգ, խաղաղ ու ապահով երկիր ունենալը, որն ապահովելու համար բոլորիս միասնական գործոնն է անհրաժեշտ։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Աստված պահապան Հայոց աշխարհին, հայ ժողովրդին:

Փա՛ռք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին, Սփյուռքին»։

--00—ՅՄ