Պուտինի շնորհավորանքը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

պոը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Հայրենիքի պաշտպանի օրվա՝ Փետրվարի 23-ի կապակցությամբ։ 

«Շնորհավորում եմ վետերաններին, զինված ուժերի քաղաքացիական անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր ծառայել են բանակում։ Շնորհավորում եմ բոլորին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ»,-ասված է Պուտինի շնորհավորանքում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

ՌԴ ղեկավարը նշել է, որ այս տոնը ամենահարգվածներից է Ռուսաստանի Դաշնությունում․

«Այն վաղուց ժողովրդական է դարձել և մշտապես լայնորեն նշվում է ամբողջ երկրում»։

--00—ԼՀ