Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

d66fb8ed-e2d0-4b90-ad67-4ac80a6f2d3c.jpg

Ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում: Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում սպասվում է նաև Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

--00—ԶՀ