ԼՂ-ում հրադադարի համաձայնությունն ամբողջովին չի պահպանվում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Մոսկվայում ընթանում է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպման մեկնարկին Սերգեյ Լավրովը նշել է, որ հանդիպումն անցկացվում է պլանային բանակցությունների շրջանակում, և որ այն համաձայնեցված էր վաղուց, բայց, իհարկե, այն տեղի է ունենում ԼՂ համարատությունը կարգավորելու ջանքերի շրջանակում:

Լավրովը նաև հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում եռակողմ հանդիպում է եղել:

«Մենք տեսնում ենք, որ այդ համաձանությունները ոչ ամբողջությամբ են իրականացնում, և ռազմական գործողությունները շարունակվում եմ: Մենք ակնկալում ենք, որ այն շփումների, որ ունենք և՛ Ձեր, և՛ մեր ադրբեջանական հարևանների հետ, այդ թվում ՝ ՊՆ-ի մակարդակով, թույլ կտա ապահովել ամբողջական իրականացումը այն համաձայնությունների, որոնք համաձայնեցված են եռակողմ հանդիպման շրջանակում»,-ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

--00—ԼՄ