Պետք է կարողանանք առաջ շարժվել և մաս կազմել աշխարհի զարգացումներին՝ առանց նահանջելու ինքնությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

նկար

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասված է․

«Այսօր ոգեկոչում ենք 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը:

Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում:

Խոնարհվում եմ ցեղասպանությանը զոհ գնացած մեր Սուրբ նահատակների հիշատակի առաջ:

Մենք` որպես ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք առաջ շարժվել և մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին` առանց նահանջելու մեր ինքնությունից, պատմությունից ու արդարացի պահանջներից»:

--00—ԼՄ