Ադրբեջանական ագրեսիան ՀՀ-ի դեմ նվեր կլինի Իրանի համար, կանցնեն գործողության. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Ադրբեջանական ագրեսիան ՀՀ-ի դեմ նվեր կլինի Իրանի համար, կանցնեն գործողության: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։ Տոնոյանի պնդմամբ, Իլհամ Ալիևը նոր մոտեցում է փորձում կիրառել Արցախի դեմ։

Ըստ նրա՝ Բաքուն տարանջատում է արցախահայերին արցախի քաղաքական վերնախավից՝ հող նախապատրաստելով գործողության անցնելու համար։ Այսինքն՝ ապագա ագրեսիան նրանք ներկայացնելու են որպես պատանդ դարձած մարդկանց ազատագրություն ազգայնամոլական ռեժիմի տիրապետությունից։

Իրանագետի համոզմամբ, Ալիևի շտապողականությունը կապված է նաև Թուրքիայի նախագահական ընտրությունների հետ, Բաքուն սատարում է Էրդողանի թեկնածությանը և մտահոգություն ունի նրա չընտրվելու հեռանկարի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ