Իրանն արդեն անցել է գործողությունների, բայց դա չի պատրաստվում բացահայտ ներկայացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Բացի դիվանագիտական հայտարարություններից, Իրանն այլ խողովակներով բավական լուրջ ճնշումներ է գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

Նա նշել է, որ Իրանը գիտակցում է, թե ինչ է կատարվում, արկերը որտեղից են հայտնվում իր սահմանին և ահաբեկչական խմբերին ովքեր են բերում։

«Իրանը Ադրբեջանի վրա լծակներ ունի, և կարծում եմ՝ արդեն օգտագործում է այդ լծակները։ Իրանի ղեկավարությունն արդեն անցել է գործողությունների, բայց դա չի պատրաստվում բացահայտ ներկայացնել»,-ընդգծել է իրանագետը։

Նրա խոսքով,  Իրանը ցանկություն ունի միջնորդ լինել կողմերի համար, ուստի պետք է ուսումնասիրել նրա գաղափարները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ