Փաշինյանենք հույսները Վանգայի վրա են դրել, ժամանակ են ձգում, որ Ադրբեջանը «պուպուշ» դառնա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Փաշինյանենք հույսները Վանգայի վրա են դրել, ժամանակ են ձգում, որ Ադրբեջանը «պուպուշ» դառնա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանի համոզմամբ, Ադրբեջանը մինչև Սյունիքը չվերցնի, չի հանգստանալու, դա է նրա քաղաքականությունը։ Ըստ Պողոսյանի՝ մենք համառորեն չենք ուզում ճանաչել ադրբեջանցիներին, պետք է անպայման գան, Երևանը գրավեն, որ հասկանանք՝ Հայաստանի դեմ պատերազմ է։

Քաղաքագետի պնդմամբ, Հայաստանը պետք է դիմադրի, այլ ոչ թե էսկալացիա թույլ չտալու անատամ քաղաքականություն իրականացնի, այն դեպքում, երբ այդ էսկալացիան անպայման լինելու է, անկախ մեր կամքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ