Երբ պնդեք՝ ժողովուրդն է իշխանության տերը, ապա բարի եղեք նաև այդ արժեքներով առաջնորդվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

թևան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում «Քաղաքական պատասխանատվություն և ժողովրդավարություն» խորագրով գրառում է արել՝ բերելով մի շարք երկրների ղեկավարների հրաժարականի օրինակներ, ապա նաև հորդորել իշխանությանը ՀՀ-ում ժողովրդավարության մասին խոսելիս առաջնորդվել նաև այդ արժեքներով:

Գրառումը՝ ստորև.

«Վստահ եմ, որ բերված ցանկն անվերջ կարելի է շարունակել, և երբ պնդեք, թե ժողովրդավարություն է Հայաստանում, ժողովուրդն է իշխանության տերը և նա ժողովրդավարության կանոններով է իշխանությունը փոխանցում, ապա բարի եղեք նաև այդ ժողովրդավարության արժեքներով առաջնորդվել։ Այլ պարագայում ամենը պարզապես աթոռակռիվ է, նույն ժողովրդին խաբելու փորձ կամ ինչպես կուզեք կոչեք, բայց ոչ երբեք ժողովրդավարություն։ Եվ այսպես.

1. Հասսան Դիաբ, Լիբանանի Վարչապետ: 2020-ի օգոստոսի 10-ի հրաժարական պատճառը՝ քաղաքական ճնշման և Լիբանանի կառավարության վրա համաժողովրդական զայրույթ՝ աղետը չկանխելու համար:

2. Սիգմունդուր Դավիդ Գուննլենգսոն, Իսլանդիայի վարչապետ. հրաժարականի պատճառը` Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության հետ նրա կապերի հայտնաբերում:

3 . Ջեյկոբ Զումա, Հարավային Աֆրիկայի Նախագահ. հրաժարականի պատճառը` կոռուպցիայի, խարդախության և փողերի լվացման մեղադրանքներ:

4. Անետտե Շվան, Գերմանիայի ուսումնասիրությունների ու կրթության դաշնային նախարար. Հրաժարականի պատճառը՝ գրագողության համար զրկվել է փիլիսոփայության գիտությունների դոկտորի աստիճանից զրկում:

5. Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգ, Գերմանիայի Պաշտպանության նախարար. գրագողության համար գիտությունների դոկտորի աստիճանից զրկում:

...

Հիմա այս մարդկանց կատարած հանցանքը համեմատեք նրա հետ, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10 ու դրանից առաջ` հանգեցնելով Հայրենիքի կորստի, մի ողջ սերնդի կորստի, պետական ինստիտուտների զրոյացման,  ամեն օր մոտեցնելով պետականության կորստի։

Դե որոշեք հիմա՝ ձեր վարքագիծը, գործողությունները, քայլերը ի՞նչ աստիճանի են մոտ ժողովրդավարության, քաղաքական պատասխանատվության ընկալման և հանուն Հայաստանի առաքելության ծառայելուն։

Հեռացե՛ք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով կողքի հայի հանդեպ սիրո և հանդուրժողականության  արժեքներով»։

--00—ԼՄ