Լաչինի միջանցքը պետք է ուժով բացենք ու ջախջախենք, ժողովրդին հաղթանակ է պետք. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Լաչինի միջանցքը պետք է ուժով բացենք ու ջախջախենք, ժողովրդին հաղթանակ է պետք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունը թշնամու շահն է սպասարկում, քանի որ Ալիևն անում է այն ամենը, ինչ ուզում է, ստանում է այն, ինչ իրեն պետք է, իսկ մեր իշխանությունը ոչինչ չի կարողանում ստանալ։

Քաղաքագետի պնդմամբ, Հայաստանում բացակայում է քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ավանդույթը։ Ըստ նրա՝ Փաշինյանի ասուլիսն էլ հենց դրա մասին էր, նա եկել էր ասել, որ բանակն է մեղավոր, քանի որ այնտեղ 5-րդ շարասյուն կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ