Եթե դեսպան լինեի, անպատիվ կհամարեի խորհդարանի նման ղեկավարի հետ ցանկացած շփում. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

ՀՀ Պն նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրառում է արել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի՝ Կասկադում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

«Եթե ՀՀ-ում հավատարմագրված որևէ երկրի դեսպան այսօրվա դեպքից հետո հանդիպում խնդրի ԱԺ նախագահ ալենի մոտ (հատկապես` քաղաքավարական հանդիպում), ուրեմն վերջինս իրավունք ունի անհարգալից վերաբերվել այդ դեսպանին:

Եթե ես դեսպան լինեի որևէ երկրում և այդ երկրի խորհրդարանի ղեկավարը փողոցում թքեր իր երկրի քաղաքացու կամ իր հայրենակցի վրա (անկախ հանգամանքներից), այդ պահից անպատիվ կհամարեի խորհդարանի նման ղեկավարի հետ ցանկացած շփում»,-գրել է նա:

--00—ԼՄ