Էդգար Ղազարյանի շոուն միտումնավոր սարքեցին, որ շեղեն Ալեն Սիմոնյանի լկտիությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Էդգար Ղազարյանի շոուն միտումնավոր սարքեցին, որ շեղեն Ալեն Սիմոնյանի լկտիությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Զաքարյանի համոզմամբ, ինչ-որ մի փուլում ժողովուրդը գնալու է վրեժխնդրության, Դամոկլյան սրի պես դա կախված է ՔՊ-ականների վրա։ Զաքարյանը նույնիսկ նշեց, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ հենց ինքը պաշտպանի ՔՊ-ականներին, քանի որ կարևոր է ոչ թե վրեժխնդիր լինելը, այլ դասեր քաղելը, որպեսզի հասկանանք, թե ինչու է մեր երկրում դավաճանների խմբակը հասել իշխանության։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ