«Մայր Հայաստան» դաշինքի կողմից Կարգին Հայկոյի ընտրության որոշումը առնվազն ոչ բոլորն են պաշտպանել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

էդգար-ղազարյան

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքը, որը, ստանալով ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի, այդ թվում Ազգային ժողովի 2021 թվականի ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի քաղաքական աջակցությունը, ընտրություններին ստանալով շուրջ 3,5 անգամ պակաս ձայներ, քան 2021 թվականին միայն Երևան քաղաքում «Հայաստան» դաշինքի ձայներն էին և զբաղեցնելով երրորդ տեղը (պարտվելով ոչ միայն Տիգրան Ավինյանին, այլև անգամ Կարգին Հայկոյին), «ամբողջական իշխանափոխության նպատակով» քաղաքական որոշում է կայացրել, առանց քաղաքական կոալիցիա կազմելու, Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրել 2018 թվականին Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքով քաղաքապետ դարձած Կարգին Հայկոյին՝ վստահ լինելով, որ անգամ այդ դեպքում նա չի ընտրվելու քաղաքապետի պաշտոնում։ Այս մասին գրում է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի մի քանի առանցքային գործիչների հրապարակային հայտարարությունները վկայում են, որ այդ որոշումը առնվազն ոչ բոլորն են պաշտպանել, ինչը լուրջ հետևությունների հիմք է տալիս, հատկապես այն փաստերի հետ համադրման պարագայում, երբ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը ընդգրկվել է համաժողովրդական ցասումը տապալած անհասկանալի հանգամանքներով ձևավորված «Ազգային կոմիտե»-ի կազմում, հանդիսանում էր ինքնաբուխ հանրահավաքների հիմնական և գրեթե մշտական բանախոսներից մեկը, իսկ դաշինքի ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած թեկնածուն՝ վարում էր տեղի ունեցած հանրահավաքները։

Հ․Գ․ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, նախընտրական և ընտրական շրջանում արձանագրված բազմաթիվ, աղաղակող և ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող ընտրախախտումների, ընտրություններին մասնակցած ոչ մի քաղաքական ուժի, այդ թվում «Մայր Հայաստան» դաշինքի կողմից չի բողոքարկվել։

--00—ՅՄ