Փաշինյանը ժամանակ չունի, Մարուքյանի հետ առևտուրը ՍԴ-ի շուրջ մութ գործարքների կարող է բերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

Իշխանություններն ունեն ինչ-որ անհասկանալի հանձնառություններ, որտեղ ՍԴ-ն կարող է իրենց խանգարել, իսկ իրենց պետք է այնպիսի ՍԴ, որն աչքերը փակ կստորագրի ցանկացած եզրակացության տակ, որը կվերաբերի պետության համար կարևոր նշանակության և՛ ներքին, և՛ արտաքին հարցերի: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը:

«Նժարին դրված հարցերն ակնհայտ է, որ կենսական նշանակության են, հակառակ դեպքում իշխանությունն այսպես հախուռն, ամեն գնով, կոտրելով պետական ինստիտուտները, ջարդելով Սահմանադրականությունը, չէր գնա այս ճանապարհով։ Սա վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունի, նրան անհապաղ պետք է իրեն ենթակա Սահմանադրական դատարան»,- նշել է բանախոսը:

Անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական վերադասավորումներին, ՀՀԿ-ի անելիքին, ինչպես նաև թեմային առնչվող այլ  հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ