Կա 2 բևեռ՝ դավաճանների և նրանց դուրս վռնդել ուզողների․ նախկին նախագահները պետք է մասնակցեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

«Հայրենիք» կուսակցության հետ դաշինքն ամենաօպտիմալ լուծումն էր։ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակում նրանց հետ համագործակցությունը շատ արդյունավետ է եղել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։

Մինասյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդին ցնցումներից հետ պահելու սցենար չէ, սակայն, ընդգծում է, որ պրոցեսներն իրենց կամքով չընթացան, գնացին այլ հունով։ Արդյունքում՝ որոշվել է մասնակցել դրանց։

Ըստ Մինասյանի՝ իշխանությունն ամեն ջանք գործադրելու է վերարտադրվելու համար, և իրենց մասնակցությունն այս ընտրություններին նաև դրա կանխմանն է միտված։

Հանրապետական գործիչը վստահ է, որ եթե նախկին բոլոր նախագահներն իրենց թիմերով մասնակցեն, ամենաճիշտ լուծումը կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ