Փաշինյանը ժամում 10 որոշում է փոխում, արդյո՞ք չի գնա Տեր-Պետրոսյանի սցենարով՝ թռնի ՀՀ-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

«Հանրապետական» կուսակցությունը քաղաքական գործընթացներում դիտորդի դերում չի լինի։ Կախված արտահերթ ընտրությունների մասին ԿԸՀ-ի հայտարարությունից՝ ՀՀԿ-ն կասի՝ մասնակցում է դրանց, թե՝ ոչ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույցը» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Հովհաննես Խաչատրյանը։

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խրամատը չլքելու վերաբերյալ հայտարարությանը՝ Խաչատրյանն ասել է․

«Սերժ Սարգսյանը, խրամատ չլքել ասելով, երկու զուգահեռ տարավ։ Նախ Արցախյան առաջին պատերազմում խրամատը չլքելը, մյուսը՝ քաղաքականը։ Սերժ Սարգսյանը չի լքելու քաղաքական խրամատը։ Ի սկզբանե ՀՀԿ-ն հայտարարել է, որ Փաշինյանի հետ ընտրությունների գնալն իրականությունից հեռու է, քանի որ նա կկեղծի դրանք։
Այս պահին դե յուրե չկա ընտրության օր։ Կա միայն Փաշինյանի հայտարարությունը։ Նա ժամում կարող է 10 անգամ որոշում փոխել։

Մինչև նրա հրաժարականի օրը մենք ունենք մեկ ամսից ավելի ժամանակ և չենք կարող ասել՝ քաղաքական ինչպիսի զարգացումներ կլինեն կամ արդյո՞ք նա չի գնա Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած սցենարով՝ չի թռնի Հայաստանից կամ չի հանձնի վարչապետի պաշտոնը փոխվարչապետերից մեկին։ Երբ ԿԸՀ-ն կհայտարարի ընտրություն կազմակերպելու և քվեարկության օրվա մասին, ՀՀԿ-ն իր կարծիքը կասի, դիտորդի դերում չի լինի»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ