Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից ողջ երեխա են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

գգ

 

Հայ փրկարարները Թուրքիայի Ադըյաման քաղաքում փլատակների տակից ողջ թուրք երեխա են դուրս բերել։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Էստուկյանը նշեց նաև, որ այս մասին երեկ է իմացել։ «Երեկ իմացա, որ հայ փրկարարները Թուրքիա հասնելու հաջորդ օրը երեխա են դուրս բերել փլատակների տակից»,- հավելեց «Ակոսի» խմբագիրը՝ նշելով, որ հստակ տեղեկություն չունի երեխայի առողջական վիճակի մասին։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ