Կամո Ցուցուլյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

maxresdefault

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

--00—ՅՄ