Արայիկ Հարությունյանն Արցախում պաշտոնանկությունների մասին հրամանագրեր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 2,  24News 

Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։Նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին:

Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։

 --00—ՄՀ