Հեշտ չի լինելու, մենք այսօր այս դժվարությունը պիտի կրենք, որ վաղվա սերնդի համար հեշտ լինի․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 31, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

--00--ԱՀ