Անթալիայում հորդառատ անձրևները շարունակվում են․քաղաքացիներին հորդորում են տանից դուրս չգալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

aa_picture_20221212_29713783

Թուրքիայի Անթալիա նահանգի Քումլուջա և Ֆինիքե շրջաններում դեկտեմբերի 11-ի կեսօրից սկսել և անդադար շարունակվում են հորդառատ տեղումներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Տեղատարափ անձրևը հեղեղներ է առաջացրել ճանապարհներին։ 

Փակվել են Քումլուջա-Ֆինիկե ավտոճանապարհը, Քումլուջայի Քեմեր շրջանից դուրս եկող հատվածը, և կտրվել է կապը Ալթընյաքա թաղամասի հետ։

Տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիներին բարձրախոսներով հորդորում են տանից դուրս չգալ և մնալ անվտանգ վայրերում։ Հորդառատ անձրևի հետևանքով ժամանակ առ ժամանակ հոսանքազրկումներ են լինում։

Հայտարարվել է, որ անվտանգության նկատառումներով վերոնշյալ շրջանների հանրակրթական դպրոցներում դասերը մեկ օրով չեղարկվել են։

Դեպքի վայրում տարվում են վերականգնման աշխատանքներ։

--00—ՅՄ