Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայում զոհվել է 11 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

․

Թուրքիայի սևծովյան ափամերձ շրջաններում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության հաղորդագրությանը:

Աղբյուրը մանրամասնում է, 10 հոգի զոհվել են Կաստամոնու շրջանում, մեկը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է ափամերձ Բարթըն քաղաքում: Տուժել է 13 մարդ:

--00--ԱՀ